ԱՊՀ դիտորդական առաքելությունը շարունակում է Հայաստանում խորհդարանական ընտրությունների մշտադիտարկում իրականացնել: Ինչպես տեղեկացրեցին ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբից, ընտրությունների մշտադիտարկման շրջանակում ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկին հանդիպել է ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: Հանդիպմանը հայկական կողմը տեղեկացվել է ԱՊՀ դիտորդական առաքելության գործունեության սկզբունքների մասին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները, և նշել են, որ դրանք համապատասխանում են ժողովրդավարական սկզբունքներին և ուղղված են ընտրողների վստահության բարձրացմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/03/16/elections/2310561
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



