Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը պատրաստ է որպես միջնորդ առավելագույն ջանքեր գործադրել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Հայաստանի հետ մեզ կապում են բարեկամության և փոխըմբռնման կապերը: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումը ցույց տվեց, որ Ռուսաստանը և Հայաստանը, որպես դաշնակիցներ, հուսալիորեն աջակցում են միմյանց և միասին առաջ են տանում եվրասիական ինտեգրման գործընթացները: Մեր երկրների միջև բարեհաջող զարգանում է փոխգործակցությունը տնտեսության, առևտրի, ներդրումների, ռազմատեխնիկական ոլորտում: Ընդլայնվում են կապերը զբոսաշրջության, մշակույթի, գիտության և կրթության ոլորտում: Ռուսաստանը պատրաստ է որպես միջնորդ առավելագույն ջանքեր ներդնել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար»,- ասել է Պուտինն օտար պետությունների դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել