Tert.am-ը գրում է.
Մարտի 11-ին Երևանի Ամիրյան 2 հասցեից ոստիկանության կենտրոնական բաժին է բերման ենթարկվել 2 քաղաքացի։ Քաղաքացիները Ամիրյան փողոցի հատվածներից մեկում փակցնելիս են եղել «Գնում եմ ձայներ 10 հազար դրամով» գրություն:
Ոստիկանության բաժին հրավիրված անձինք պարզաբանել են, որ գրությունը կատակ է եղել, և քաղաքացիներն ազատ են արձակվել: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/03/16/elections/2310329
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



