Aravot.am-ը գրում է.

Սվո Ռաֆի (լուսանկարում) քրոջ ընտանիքը վաշխառուների զոհն է դարձել: Վերջին տարիներին մեր իրականության բաղկացուցիչը դարձած նմանատիպ երևույթները նորություն չեն, բայց այս դեպքի զավեշտականն այն է, որ ամսական մի քանի հարյուր հազար դոլար 5 տոկոսով տվող վաշխառուների թվում պաշտոնյաներ են:

Ավելին, տեղի ունեցած գործարքից հետո շուրջ 900 հազար դոլար արժողությամբ տունը ընդամենը 280 հազար դոլարի դիմաց անցել է վաշխառուներին, որոնք տան տերերին ոչ տարբերություն են վճարել, ոչ նոր բնակարան գնել, այլ «մեռնեմ օրենքին» տարբերակով դատական որոշումներով ու կատարածուներով, հանգիստ խղճով տիրացել են մարդկանց ունեցվածքին: Մանրամասները`ներկայացնում ենք Սվո Ռաֆի քրոջ որդու` Մեսրոպ Ալեքսանյանի հետ բացառիկ հարցազրույցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել