Dropbox-ը մնացած ամպային ծառայություններից տարբերվում էր նրանով, որ թույլ էր տալիս ստանալ ֆայլերի ուղիղ հղումներ: Օրինակ, եթե Dropbox-ի Public թղթապանակի մեջ տեղադրեինք լուսանկար ու ինչ-որ կայքի html կոդի մեջ գրեինք այդ լուսանկարի ուղիղ հղումը, ապա այն կցուցադրվեր կայքում: Սակայն երեկվանից սկսած՝ Dropbox-ը հանել է Public թղթապանակի գաղափարը: Այժմ ֆայլերով կիսվելու համար Dropbox-ը գեներացնում է Public հղում, որի վրա սեղմելով բացվում է Dropbox-ի կայքը, և ֆայլը ցուցադրվում է անմիջապես կայքի մեջ:
 
Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Dropbox-ը դադարեցրեց նաև html ֆայլերի ռենդերինգը: Այսինքն՝ Dropbox-ի Public թղթապանակի մեջ տեղադրված html ֆայլերը չէին ցուցադրվում որպես վեբ կայքեր:
 
Այս փոփոխություններն, անկասկած, բացասական են օգտատերերի համար, քանի որ համացանցում բազմաթիվ կայքեր ու նախագծեր հիմնված են հենց Dropbox-ում տեղադրված Public հղումների վրա: Այս փոփոխության արդյունքում ժամանակավոր չեն աշխատի նաև իմ ստեղծած որոշ նախագծեր, սակայն կաշխատեմ արագ շտկել այս խնդիրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել