Artsakhpress.am-ը գրում է.

Այսօր կեսգիշերին կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռոստով» պատասխան հանդիպման մեկնարկային կազմում ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Տեղեկացնում է Dailystar-ը: 

Խաղը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 23:55-ին: Անգլիական ակումբի մեկնարկային կազմում են նաև Ռոմերոն, Պոգբան, Իբրահիմովիչը, Հերերան, Բլինդը, Մաթան:

Հիշեցնենք, որ թիմերը հանդիպում են Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլում: Առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, գոլի հեղինակ էր դարձել Հենրիխ Մխիթարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել