Աիդ: Նարակա: Գեենա: Շիբալբա: Գրեթե բոլոր կրոններն էլ ունեն ստորգետնյա աշխարհ հասկացողությունը՝ վայր, որտեղ ընկնում են մեղսագործների հոգիները: Իսկ ըստ այդ կրոնների՝ ինչպե՞ս են մուտք գործում այս վայրեր:
Մատապան հրվանդանի քարանձավներ (Մանի թերակղզի, Հունաստան)

Այս քարանձավները գտնվում են Հունաստանի ամենահարավային կետում և բացվում են ծովի մակարդակից: Հենց մուտքի մոտ գտնվում են հին սպարտական տաճարի ավերակները: Երբ Օրֆեյը ուղևորվեց Աիդ՝ Էվրիդիկեին փրկելու, նա այնտեղ մտավ «սև մուտքից», որը հենց այս քարանձավն էր:
Հեկլա (Իսլանդիա)

Այս տպավորիչ ստրատոհրաբուխը գտնվում է Իսլանդիայի հարավային սարերում: Սա հսկայական փոս է՝ լցված լավայով: Թափառող վանականներն ու վարդապետները Հեկլան միջին դարերում ասոցիացնում էին գեհենի հետ և այն անվանում էին «Հուդայի հավերժական բանտ»: Այն ժամանակվա արձանագրություններում կան վկայություններ այն մասին, թե իբր խառնարանի շուրջը պտտվում են հսկայական թռչուններ, որոնք անիծված հոգիներ են համարվում: Տեղի բանահյուսությունների մեջ նշվում է նաև, որ Հեկլայի գագաթին հավաքվում էին կախարդներ և նշում էին Զատիկը:
Հոգիների քաղաք Ֆենդու (Չունցին, Չինաստան)

Չինաստանի սրտում գոյություն ունի «հոգիների քաղաք», որը կապվում է չինական առասպելաբանության անդրշիրիմյան աշխարհ Նարակայի հետ: Հան դինաստիայի ժամանակներից եկած այս քաղաքը գտնվում է Մին բլուրի վրա՝ Յանցզի գետի հյուսիսային ափին: Ֆենդուն առանձնանում է իր յուրօրինակ ճարտարապետությամբ, իսկ դրա փողոցներն ու հրապարակները լի են հոգիների և սատանաների արձաններով: Վերջիններս մեղսագործ մարդկանց հիշեցնում են հաջորդ կյանքում իրենց սպասվող տառապանքների մասին:



