«Մարտի 8-ին վարչապետը, ՀՀԿ քարոզչության շրջանակներում լինելով Արմավիրում, դիտողություն էր արել մշակույթի տան վրա փակցված ՀՀԿ պաստառների առնչությամբ։ Հաջորդ օրն Արմավիրում էր «Ծառուկյան դաշինքը», և լրագրողներն արձանագրել էին, որ պաստառները հանվել են, մշակույթի տան վրա մնացել էր միայն նախընտրական շտաբի ցուցանակը։ Հանվել էին և ՀՀԿ-ի, և ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Նահապետ Գևորգյանի՝ Նովոյի պաստառները։ Սակայն պարզվում է՝ վարչապետի հրահանգը նովոների համար «ասնավանի» չէ՝ երեկ արդեն մշակույթի տան վրա իր ողջ «հմայքով» հառնել էր ՀՀԿ թեկնածուն։ Ի դեպ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն է։ Նշենք, որ Նովոն մարզի պաշտոնյաների «սիրելին» է՝ նրան է աջակցում նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ում թույլտվությամբ էլ, թերեա, մշակույթի տանն է հայտնվել ՀՀԿ շտաբը, և ՀՀԿ-ական թեկնածուն պաստառապատել է այս շենքը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։