11 տարեկանում կարդում էի «Գուլիվերի ճանապարհորդությունները» գիրքը, այն ինձ դուր չէր գալիս, քանի դեռ չէի հասել չորրորդ մասին, որտեղ պատմվում է Գուլիվերի` դեպի Հուիհընհընսների երկիր ճամփորդությունների մասին: Այդ երկրում տեր ու տիրություն են անում ձիերը, որոնք պարկեշտ, մաքրասեր և կրթված էակներ են, իսկ նրանց ստրուկները, որոնք կոչվում են եհուներ, ուղղակի գարշելի են:
Վերջիններս ունեն մարդու ֆիզիոնոմիա, փնթի են, կրքամոլ, անասնային բնազդներով շարժվող: Գիրքը կարդալիս ինձ թվում էր, որ իմ հասարակության մասին գրված գիրք եմ կարդում. այնքան շատ էին նմանությունները: Իմ հասարակության մարդկանց մեծ մասն էլ է փնթի (նույնիսկ այն աստիճան, որ ամռանը երթուղայինով երթևեկելը հավասարազոր է ինքնասպանության), կրքամոլ (բացեք յուրաքանչյուր ժամանցային կայք և տեսեք, թե ինչ բովանդակությամբ նյութերն են ամենակարդացվածը), անասնային բնազդներով շարժվող:

Այն հասարակությունը, որտեղ ես ապրում եմ, արդեն շատ վաղուց նեխել և մնացել է իր իսկ փտման գարշահոտի մեջ: Այն անընդունակ է ընդունել նորը, այն կառչած է ամենայն հնից, որն անվանում են ազգային, ինչպես հիփստեր կոչվող երիտասարդներն են հին աղբը մոդայիկ վինտաժ անվանում: Սակայն` մյուս կողմից, այդ «ազգային», «պապերից ժառանգած» վարքն ու բարքը տրանսֆորմացվել են, կորցրել նախնական պատկերը: Եվ հիմա դրանց լույսի ներքո ծեփամածիկված անբարոյականություն է գոյատևում:
Իմ հասարակությունն իսկապես նախնադարյան հասարակություն է հիշեցնում, որտեղ առաջ էր գնում նա, ով ավելի լավ էր ծեծում մյուսներին: Ով ավելի լավ է թալանամ, գռփում, ծախվում, գցում և խաբում, նրան էլ մեծարում են:
Իմ հասարակության մարդիկ միշտ նայում են ձևին և ոչ թե բովանդակությանը. նրանք պատրաստ են շարունակ ձեռ առնել մի տղայի, ով ընդամենը մազերն է ներկել, և պատրաստ են մեծարել նրան, ով վայրագ է, բռի և ավելի շատ հայհոյանք գիտի:
Հաճախ մտածում եմ` այս հասարակությունից ուղղակի փախչել է պետք, այն ապագա չունի: Սակայն ես ճիշտ չեմ, իհարկե: Մինչև հիմա իմ նման բոլոր մարդիկ այդպես են մտածել և այդ պատճառով է հետադեմ, գորշ մասսան թելադրել իր կամքը:
Եթե ես գնամ, ո՞վ կփոխի այս տխուր իրավիճակը: Չէ՞ որ սա իմ հասարակությունն է:
Եթե ես գնամ, ո՞վ կփոխի այս տխուր իրավիճակը: Չէ՞ որ սա իմ հասարակությունն է:
Մերի Շարոյան,
11-րդ դասարան
Նյութի աղբյուր՝ http://heraditak.blogspot.com/2013/03/blog-post_354.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել