168.am-ը գրում է.

Մարտի 15­-ին Ադրբեջանում ձերբակալվել է «Մուսուլմանական միասնություն» շարժման ներկայացուցիչ Էլխան Իսգանդարովը: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ոստիկանները հատուկ գործողությամբ ներխուժել են Էլխանի տուն և ձերբակալել նրան: Ձերբակալության պատճառները դեռևս հայտնի չեն: 2015 թվականի նոյեմբերի 27­-ի կեսօրին նամազի ժամանակ իրավապահները ներխուժել էին Նարդարանի շիական «Իմամ
Հուսեին» մզկիթ, հայհոյանքներ տեղացել այնտեղ գտնվողների հասցեին, բռնություններ գործադրելով ձերբակալել Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզադեին և ևս 16 հավատացյալների:

Ձերբակալվածների մեջ է եղել նաև «Մուսուլմանական միասնություն» շարժման նախագահ Թալեհ Բաղըրովը:

«Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդ Թալեհ Բաղըրովը եւ մյուս 17 ամբաստանյալները հերքում են իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքները, սակայն դատարանը չի ընդունում հերքումը, բացի այդ ամբաստանյալներին խոշտանգումների միջոցով ստիպում են ցուցմունքներ տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել