Newmag.am-ը գրում է.
Հիշու՞մ եք, թե նախկինում ինչպիսին էր ծանոթության մասին հայտարարությունը․ «Առանց նյութական խնդիրների, վնասակար սովորությունների, բայց հումորի զգացումով»։ Ընտրյալին ներում են նույնիսկ մի քանի վնասակարսովորություններ, սակայն աններելի է, եթե հումորի զգացում չունի։
Եթե տղամարդիկ առողջ հումոր ունեն, նրանք հմայիչ և սեքսուալ են թվում։ Ինչպես կարգն է, սրամիտ մարդն օժտված էբնավորության հմայիչ որոշ գծերով․ նրբությամբ, ստեղծարարությամբ, մտքի աշխուժությամբ և ինտելեկտով։ Այսպիսիմարդու հետ հեշտ է շփվել և ընդհանուր լեզու գտնել։ Ամերիկացիները նույնիսկ հետազոտություն են անցկացրել, որիարդյունքում պարզել են, որ հումորի զգացումով տղամարդիկ անձնական կյանքում ավելի հաջողակ են, քան նրանց ավելի «լուրջ» հասակակիցները։
Հումորը կախարդական փայտիկ է, որն օգնում է հարաբերություն կարգավորել, իսկ հետագայում հեշտությամբ կարգավորել առաջացող խնդիրները։ Ռազմավարական բարի կատակը կօգնի հարթեցնել ծանոթությունների առաջինփուլում ի հայտ եկող անհարթությունները, անհարմար իրավիճակից ելք գտնել։
Հարաբերությունների սկզբում մարդիկ վախենում են անկողնում անկարող լինելուց։ Սա անվանում են սեքսուալանհաջողությանը տագնապալից սպասելու համախտանիշ։ Ծիծաղը, որպես ուժեղ դրական զգացմունք, կարող էհիանալի հնարավորություն դառնալ լիցքաթափվելու և մկանային լարվածությունը թուլացնելու համար։ Բացի այդ,ժպիտը, որպես հոգեբուժություն, սեքսուալ խանգարումները բուժելու հին պատմություն ունի։ Այդպիսի մեթոդներ հիմաէլ գոյություն ունեն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



