Panorama.am-ը գրում է.
«Հայաստանի Ընտրական օրենսգրքում արված փոփոխությունները հեղափոխական են, բարձրանում են արդար մրցակցության երաշխիքները, ընտրական գործընթացն ավելի ժողովրդավարական են դարձնում»,- Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչ, ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին:
Նա հավելեց, որ բավականին տարբերվում է այս օրենսգիրքը նախորդից, բարդ է. «Բայց կարծում ենք, եթե այս համակարգը ստացվի, իսկ մենք կողմնակից ենք, որ ստացվի, կլինի ավելի թափանցիկություն, ընտրություններն ավելի ժողովրդավարական, կուսակցությունների, դաշինքների միջև արդար մրցակցությունն ավելի երաշխավորված»:
Դիտորդի խոսքով, իրենք հասկանում են, որ առաջիկա ընտրությունը Հայաստանի կյանքում շատ կարևոր քաղաքական պահ է, ընտրությունների արդյունքներից կախված է լինելու երկրի հետագա ընթացքն այս կամ այն ուղղությամբ. «Մենք ցանկանում են Հայաստանին ընտրել այնպիսի ուղի, որը կապահովի հասարակության մեջ կայունություն, առաջ կմղի Հայաստանին»:
Վիկտոր Գումինսկին ասաց, որ իրենց՝ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկել է ՀՀ վարչապետը: Առաքելության շտաբ-բնակարանն արդեն երեկվանից գործում է Երևանում: Դիտորդական առաքելության կազմում կլինի 150-180 անդամ ԱՊՀ երկրներից, 20-ը կլինեն երկարաժամկետ, մնացածը դիտորդական առաքելությունը կսկսեն ընտրություններից 2-4 օր առաջ: Առաքելությունը դիտորդներ կունենա բոլոր ընտրատեղամասերում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



