Միայն փորձեք պատկերացնել, թե ինչպիսին կլիներ Ձեր կյանքը, եթե ապրեիք այնպիսի վայրում, որի շառավղով մի քանի կմ հեռու անգամ ոչ ոք չի բնակվում: Հարմարավետ կլինե՞ր այսպիսի մեկուսացված կյանք վարելը: Աշխարհում կան մի շարք փոքրիկ գյուղեր և քաղաքներ, որոնք վաղուց սովորել են այսպիսի պայմանների:
Սուպայ, նահանգ Արիզոնա
Ամենայն հավանականությամբ չէիք սպասում, որ ամենամեկուսացված քաղաքներից մեկը կգտնվի ԱՄՆ-ում: Սուպայը, որն ունի 200 բնակիչ, այնքան խորն է գտնվում Գրանդ Կանյոնում, որ այնտեղ հասնել հնարավոր է կա՛մ ուղղաթիռով, կա՛մ ոտքով, կա՛մ էլ ավանակով: ԱՄՆ-ի փոստը այստեղ նամակներ է հասցնում հենց ավանակների միջոցով, իսկ ամենամոտ մթերային խանութը գտնվում է քաղաքից 190 կմ հեռավորության վրա: Վերջին 800 տարվա ընթացքում Սուպայում բնակություն են հաստատել հավասուպայ հնդիկները, որոնք իրենց պարտքն են համարում պաշտպանել և պահպանել լանդշաֆտը, Գրանդ Կանյոնի ֆլորան և ֆաունան:
Ալերտ, Կանադա
Հյուսիսում գտնվող գյուղ Ալերտում կա միայն օդերևութաբանական կայան, լաբորատորիա, օդանավակայան և կանադական զինվորականների համար անհրաժեշտ տվյալներ ստանալու հատուկ համակարգ: Վերջին նշված զինվորականներն էլ հենց կազմում են գյուղի հիմնական բնակչությունը: Չնայած սարսափելի ցրտին և երկար, խավար գիշերներին՝ Ալերտում բավական հարմարավետ է ապրելը: Զինվորականներին թույլատրվում է այստեղ բնակվել միայն տարվա մի մասը՝ սաստիկ ցրտերի պատճառով:
Գրին Բենք, նահանգ՝ Արևմտյան Վիրջինիա
Այս փոքրիկ քաղաքի մեկուսացման պատճառը ոչ մի կապ չունի ճանապարհների բացակայության կամ հեռավորության հետ: Բանն այն է, որ այստեղ կտրականապես արգելված են բջջային հեռախոսներն ու համացանցը: Քաղաքում տեղակայված է աշխարհում ամենախոշոր այլաբանական ռադիոաստղակայանը, որի օգնությամբ գիտնականները ազդանշաններ են ստանում Տիեզերքից: Հետևաբար ամբողջական աշխատանքի համար էլ այստեղ արգելում են այլ ազդանշանային միջոցների օգտագործումը:
Կալաուպապա, Հավայան կղզիներ
Կալաուպապան հիվանդ բորոտների նախկին գաղութ է եղել, սակայն մինչ օրս էլ այստեղի բնակիչներն ապրում են իզոլացված: 2015 թ. կատարված հաշվարկով այստեղ բնակվում է 16 մարդ, որոնցից բոլորը նախկին հիվանդներ են, և ամենաերիտասարդը 73 տարեկան է: Նրանք այնքան են սովորել և հարմարվել այս վայրին, որ այլևս չեն ցանկանում հասարակություն վերադառնալ: Կղզի հասնել հնարավոր է միայն ինքնաթիռով:
Իտտոկկորտոորմիիտ, Գրենլանդիա
Ինչպե՞ս է հնարավոր ապրել Ittoqqortoormiit-ում, երբ այս բնակավայրի անունն անգամ արտաբերել չի ստացվում: Այստեղ ապրում է 450 մարդ: Քաղաքը մի ժամանակ անվանվում էր Սկորսբիսուն, որն ամեն դեպքում ավելի հեշտ էր արտասանվում: Այստեղ հասնել հնարավոր է շաբաթական երկու անգամ՝ ինքնաթիռով, կամ էլ ուղղաթիռով կամ նավակով, եթե բախտներդ բերի: Ողջ քաղաքը կազմված է վառ, փայտե գյուղական տներից և շաճելի տեսք ունի:



