Картинки по запросу էդիկ բաղդասարյանՄոտ 500 հոգի «Լույս» հիմնադրամի միջոցով կրթություն են ստացել արտերկրի լավագույն կրթական հաստատություններում։ Նրանցից մի քանի տասնյակը վերադարձել է Հայաստան։ Չգիտեմ՝ այդ մի քանի տասնյակից որեւէ մեկը կա՞ պետական համակարգում, բայց ենթադրում եմ, որ չկա։ Պետությունը, նրանց կրթության ուղարկելով, որեւէ պահանջ չի դրել, չի ասել, որ կրթություն ստանալուց հետո պիտի վերադառնաք Հայաստան եւ նվազագույնը 5 տարի աշխատեք Հայաստանում։ Եթե նախկինում այսպիսի պահանջ չի եղել, ապա նման պահանջ այսօր պետք է լինի։ Պատկերացնում եք, եթե այդ 500 աղջիկներն ու տղաները ներգրավված լինեին պետական կառավարման ոլորտում, ինչ որակական փոփոխություններ կունենայինք։ Այսօր, երբ տեսնում ես, թե ովքեր են հայտնվելու ապագա խորհրդարանում, առաջին բանը, որ անցնում է մտքովդ, ինքնասպանությունն է։ Երկրից բան չեն թողել նրանք, երկիրն այլեւս չի կարողանում դիմակայել, դիմադրողականությունը սպառվել է։ Հանցագործներ, օլիգարխներ, քծնանքի եւ կոռուպցիայի քայլող սիմվոլներ․․․ Սա վաղվա խորհդրդարանն է։ Կորսված ժամանակը հետ չենք բերելու, բաց թողնված հնարավորությունները Հայաստանը դարձրել է սմքած մի տարածք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել