Tert.am-ը գրում է․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհրաժեշտ է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բանակցությունների վաղ վերսկսումը: Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում, գրված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Առաջին փուլում պետք է արագ վերականգնվեն բանակցությունները: Հայաստանը չպետք է ետ կանգնի բանակցություններից», - ասել է Ալիևը: Ըստ նրա՝ ստատուս-քվոն անընդունելի է:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները բազմիցս հայտարարել են, որ ստատուս-քվոն ընդունելի չէ: Մենք նույնպես դրա մասին ենք խոսում և ցանկանում ենք, որ ստատուս քվոն որքան հնարավոր է արագ փոխվի, և հակամարտությանը վերջ տրվի: Տարածաշրջանում պետք է խաղաղություն հաստատվի, իսկ տեղահանված ադրբեջանցիները վերադառնան իրենց հայրենի հողերը», - ասել է Ալիևը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել