Զավեշտալի է «իրատեսության դասեր» լսել մի բռնապետից, որն կամ ապրում է «թափանցիկության և հանդուրժողականության» վրա հիմնված երևակայական իր աշխարհում, կամ էլ ՝ առնվազն փորձում իր այդ պատրանքը պարտադրել սեփական ժողովրդին. այս մասին Tert.am-ին ասաց ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը։
«Ադրբեջանում առկա իրավիճակի լավագույն արտացոլումը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների` այդ երկրում օրեցօր վատթարացող մարդու իրավունքների և երկրի բոլոր ոլորտներում խոր արմատներ ձգած ավտորիտարիզմի մասին ահազանգող զեկույցներն են: Իսկ Ադրբեջանի նախագահին լավագույն պատասխանը Հայաստանի՝ զարգացող, նոր շուկաներ գրավող և աշխարհին հիացնող ինովացիոն դաշտն է»,-ասաց Տիգրան Բալայանը
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/03/14/tigran-balayan/2308453
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



