Ռուսական պատասխան «ստոպ–լիստը» ևս կշարունակի գործել, բայց դա մեր ընտրությունը չէ. ԶախարովաYerkir.am-ը գրում է.
 Մինսկի համաձայնագրերը չեն իրականանում Կիևի մեղքով, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու ԵՄ–ի  որոշումը ափսոսանք է առաջացնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ТАСС»-ը:

 «ԵՄ խորհրդի որոշումը ափսոսանք է առաջացնում։ Մինսկի համաձայնագրերի հետ կապված դրությունն իսկապես քիչ է փոփոխվել՝ իր պարտականություններն ըստ տվյալ փաստաթղթերի Կիևի չկատարելու ցանկությամբ», - ասել է նա։

«Ռուսական պատասխան «ստոպ–լիստը» ևս կշարունակի գործել, բայց դա մեր ընտրությունը չէ», - հավելել է Զախարովան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել