Yerkir.am-ը գրում է. Մինսկի համաձայնագրերը չեն իրականանում Կիևի մեղքով, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու ԵՄ–ի որոշումը ափսոսանք է առաջացնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ТАСС»-ը:
«ԵՄ խորհրդի որոշումը ափսոսանք է առաջացնում։ Մինսկի համաձայնագրերի հետ կապված դրությունն իսկապես քիչ է փոփոխվել՝ իր պարտականություններն ըստ տվյալ փաստաթղթերի Կիևի չկատարելու ցանկությամբ», - ասել է նա։
«Ռուսական պատասխան «ստոպ–լիստը» ևս կշարունակի գործել, բայց դա մեր ընտրությունը չէ», - հավելել է Զախարովան։
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/125742.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



