Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Սպիտակում, Արագածում, Արարատում, Կոտայքում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանում, Տավուշում, Աշոցքում, տեղում է ձյուն:

Թալին-Մաստարա հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել