Tert.am-ը գրում է.
 Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի ԱԳՆ-ի ՄԳԻՄՕ-ի (Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ) ռեկտոր Անատոլի Տորկունովը՝ նշելով, որ անհրաժեշտ է, որ բանակցային գործընթացն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները ակտիվանան:
 Դիտարկմանը, թե Մինսկի խումբը հասցեական հայտարարություններ չի անում, արդյո՞ք սա չէ պատճառը, որ Ադրբեջանը դիմում է արկածախնդրության, ՌԴ ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի ռեկտորը պատասխանեց, թե Մինսկի խումբը սպառված չէ, և աշխատանքը պետք է շարունակվի: 

 «Նման գործընթացներում միշտ էլ ընդհատումներ են լինում. սա հեշտ հարց չէ: Կարծում եմ, որ ընդհատումները պետք է հաղթահարել, ձգտել նպատակին և ամենակարևորն այն է, որ թուլ չտրվի պատերազմի վերսկսումը: Հուսով եմ, որ այս հարցով կլինեն բանակցություններ, դրանք կվերսկսվեն»,- նշեց Անատոլի Տորկունովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել