Image result for Տավուշի մարզում հանքային ջրերՀայաստանի տարածքը հարուստ է քիմիական տարբեր բաղադրության հանքային ջրերով: Հանքային ջուրն օգտագործվում է խմելու, լոգանքների, բոլոր տեսակի ցնցուղների, ինհալացիաների, ողողումների նպատակով, ստամոքսաղիքային ուղու, նյարդային համակարգի, երիկամների, միզուղիների և մի շարք այլ հիվանդությունների դեպքում։

Հայաստանում առկա ջրերի զգալի մասն առաջանում է փոքր և միջին խորություններում, երբեմն օժտված են թույլ ռադիոակտիվությամբ, ունեն 3-8 գ/լ միջին հանքայնացում։ Ջերմաստիճանը տատանվում է 4°C-ից 64 °C սահմաններում։ Որոշ հանքային ջրեր զովացուցիչ, ծարավը հագեցնող և ախորժակը լավացնող միջոց են։

Հայաստանում արտադրված հանքային ջրերը մեծ պահանջարկ են վայելում, սակայն դեռևս օգտագործված չեն ոլորտի զարգացման ահռելի հնարավորությույնները: Բազմաթիվ երկրներ կան, որոնք ունեն հանքային ջրերի սպառման մեծ պահանջարկ, և այս տեսանկյունից նախադրյալներ են ստեղծվում ՀՀ-ում հանքային ջրերի արտադրությունն ընդլայնելու համար:

Այս ամենը հաշվի առնելով՝ առաջ են քաշվում ներդրումային ծրագրեր, որոնցից մեկն էլ Տավուշի մարզում հանքային ջրերի շշալցման գործարանի շինարարության և շահագործման ներդրումային ծրագիրն է, որով նախատեսվում է հիմնել հանքային ջրերի արտադրություն՝ տարեկան 6 մլն շիշ ծավալով: Ծրագիրը կմեկնարկի արդեն այս տարվա մայիսին:

Ծրագրվում է արտադրել 0.5 լիտր ապակե շշերով և 0.5 լիտր, 1 լիտր, 1.5 լիտր և 2 լիտր պլաստիկ շշերով հանքային ջուր: Ըստ ներդրումային ծրագրի՝ գործարանի արտադրանքը հիմնականում արտահանվելու է: Թիրախային շուկաներ են՝ ՌԴ, ԱՄԷ, Քուվեյթ, Քաթար: Նախատեսվող ներդրումների զգալի մասն ուղղվելու է գործարանի շինարարությանն ու տեխնիկական լուծումների ձեռքբերմանը: Ներդրումների որոշ մասն էլ կուղղվի ենթակառուցվածքների և աշխատուժի համալրմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել