Newmag-ը գրում է.Թուրքիայում սպասվող հանրաքվեն դիվանագիտական սկանդալներին զուգահեռ ամեն ինչ խառնել է նաև երկրի ներսում: Սպառնալիքներ, վիրավորանքներ, հարձակումներ. ներկուսակցական գզվռտոցը գորշ գայլերի թիմում է: Ազգայնական շարժում կուսակցությունը խորհրդարանում ունեցած իր մանդատներով օգնեց էրդողանին՝ Սահմանադրության «նրա» փոփոխությունները հավանություն ստացած մեջլիսում ու հասան հանրաքվեի փուլին: Հիմա էլ Թուրքիայի նախագահի «այո»-ի քարոզարշավին են աջակցում: Բայց սա միայն կուսակցության առաջնորդն ու նրա աջակիցները:
Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի դնելու համար Էրդողանին պետք էր խորհրդարանի համաձայնությունը՝ 330 պատգամավորների ձայներով: Նրա կուսակցությունը 317 մանդատ ունի: Ազգայնական շարժում կուսակցության մանդատներն ու աջակցությունը որոշիչ եղան: Խնդիրն այն է, որ ազգայնականները ընդդիմադիր և Էրդողանի ընդդիմախոս էին ներկայանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։Նյութի աղբյուր՝ https://newmag.am/2017/turkeyelections/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



