Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դատապարտում է ցանկացած կրակոց, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Ով ում վրա ա կրակել- չի կրակել, կորոշի հետաքննության մարմինը, և համոզված եմ, որ ցանկացած օրինախախտ օրենքի ողջ խստությամբ կպատժվի», - ասաց Է. Շարմազանովը՝ անդրադառնալով Ջրառատում տեղի ունեցած միջադեպին։ Է. Շարմազանովը նշեց՝ պետք է պարզել՝ ՀՀԿ-ականներն են կրակե՞լ, թե՞ ոչ։
«Օրինակ՝ երեկ Ալավերդիում էլ մեր ՀՀԿ-ի կողմնակցին կենցաղային վեճի ժամանակ դանակահարել են, ի՞նչ, ես հիմա ասեմ, որ դա եղել է քաղաքական բա՞ն։ Պետք չէ ամեն ինչը կապել քաղաքականության հետ, եթե այդպես են անում, ուրեմն ՀՀԿ-ն պետք է կանգնի հայտարարի, որ ընդդիմությո՞ւնն է արել, քաղաքական ենթատե՞քստ է եղել», - նշեց նա։
ՀՀԿ խոսնակը շետեց՝ քաղաքական բոլոր իր գործընկերներին կոչ է անում ոստիկանության, իրավապահ մարմինների ֆունկցիան չվերցնել իրենց վրա։
«Հետաքննությունը կպարզի կենցաղային վե՞ճ է, թե՞ քաղաքական, հանցագործությունը քաղաքական և կուսակցական պատկանելություն չունի, բերեք զերծ մնանք, հեռու մնանք քաղաքական գնահատականներից, կա իրավապահ մարմին, եթե կտեսնենք, որ իրավապահ մարմինները համապատասխան գնահատական չեն տալիս և իրենց գործառույթները չեն կատարում, այն ժամանակ, միգուցե, կարիքը կլինի քաղաքական գնահատականներ տալու, բայց ես առավել քան համոզված եմ, որ մեր երկրի իրավապահ մարմինները շատ հստակ, պարզ ամեն ինչ կքննեն ու ամեն ինչ կլինի հրապարակային», - նշեց ՀՀԿ խոսնակը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2017/03/14/%D5%87%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BE-%D5%8B%D6%80%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BF/1227465
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



