-Բարև ձեզ, մեքենա ունե՞ք:
-Այո:
-Իսկ կներեք 1 կմ ինչքա՞ն ա ձեր տաքսի ծառայությունում:
-100 դրամ:

-Ես հիմա ձեր տաքսու մեջ եմ, և 6 կմ 900 դրամ է ցույց տալիս:
-Ես պատասխան չեմ կարող տալ, տնօրինությանը հարցրեք:
Պարզ հաշվարկ-4կմ=700դր---5կմ=800դր----6կմ=900դր--կարծում եմ ոչ մի մաթեմատիկական հաշվարկով 1կմ 100դր չի կազմում: Այդպիսի պատասխան ենք մենք լսում գրեթե բոլոր տաքսի ծառայություններում: Նստելավարձ չկա, տաքսին պատվիրատուին մոտենում է անվճար: Հիմա արդեն այդ ամենի փոխարեն անուն են հանել-ՄԻՆԻՄԱԼ: Նույն տարածքը տարբեր տաքսիներով տարբեր գին է, նույնիսկ լինում է, որ տարբեր կմ է ցույց տալիս: Ո՞վ և ինչպե՞ս կարող է այս հարցին պատասխանել: Ինձ թվում է՝ վերահսկում չկա: Մենակ թե բողոքեն, թե ինչ գույնի պետհամարանիշներ պետք է լինեն: Ոչ պատշաճ սպասարկում՝ անթրաշ, երբեմն սպորտային համազգեստով, սիգարետը պարտադիր, անճաշակ ռաբիզ երաժշտություն, էլ չեմ ասում ռադիոկապի (racia) ձայնը և վարորդ-դիսպետչեր (շատ գրագետ) երկխոսությունը: Կա նաև շատ տարածված արտահայտություն, ես կասեի շատ մոդայիկ՝ կներեք, մանր չունեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել