Tert.am-ը գրում է.
Ժամանակը ցույց կտա, թե ինչ հետընտրական միավորումներ են հնարավոր ապրիլի 2-ից հետո, սակայն «Ելք» դաշինքի ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Սասուն Միքայելյանն անձամբ կողմ է և՛ նախընտրական, և՛ հետընտրական միավորումներին:
«Հիմա կարանք համաձայնության գանք ինչ-որ տեղամասերում ձայներ պահելու հարցում, եթե այդ ուժերը, որ էսօր մասնակցում են, եթե դրանցից կլինեն դաշինքներ, որ կուզենան էս երկրում ինչ-որ բան փոխվի, իշխանափոխություն լինի, շատ հնարավոր է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ելք» դաշինքի ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Սասուն Միքայելյանը: Միակ ուժը, ըստ նրա, որի հետ համագործակցություն չի լինի, դա Հանրապետականն է:
Սասուն Միքայելյանը պատասխանեց հարցին, թե ինչպես ստացվեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այցելեց իր շտաբ:
«Սեյրան Օհանյանն իմ մարտական ընկերն է, եթե ես էլ լինեի ինչ-որ տեղ, կգնայի իր շտաբ, որովհետև ես էն կարգի մարդ չեմ, որ իմ անցյալը ջնջեմ: Սեյրան Օհանյանի հետ մենք ճամփա ենք անցել, նաև շատ մարդկանց հետ, որոնց հետ ես իմ հարաբերությունները պահում եմ և կպահեմ մինչև վերջ՝ անկախ քաղաքական հայացքներից»,-ասաց Սասուն Միքայելյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



