Barometer.am-ը գրում է.

Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում "Մանչեսթեր Յունայթեդը" հյուրընկալվեց "Չելսիին" և պարտվեց 1:0 հաշվով: Հանդիպման միակ գոլը խփեց Նգոլո Կանտեն:

Առաջին խաղակեսի 35-րդ րոպեին "կարմիր սատանաների" կազմում երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Անդեր Էրերան: 36-րդ րոպեին Ժոզե Մուորինյուն փոխարինեց Հենրիխ Մխիթարյանին՝ խաղադաշտ դուրս բերելով Մարուան Ֆելաինիին:

"Մանչեսթեր Յունայթեդը" պարտվեց և դուրս մնաց հետագա պայքարից: Բացի "Չելսիից" կիսաեզրափակչի ուղեգրեր են նվաճել նաև Արսենալը, Տոտենհեմը և "Մանչեսթեր Սիթին":

"Չելսի" - "Մանչեսթեր Յունայթեդ" 1:0

Գոլը՝ Կանտե 51

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել