Մեր թշնամին ոչ թե ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է սահմանամերձ գոտում տեղակայված բնակավայրերի էներգետիկ ենթակառուցվածքները, այլ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ Է այդ բնակավայրերը՝ խուճապահար եղած «ազգին» ցույց տալու համար, թե իբր այնտեղ կյանքը եռում է և որ գյուղերի բնակիչները չեն լքել իրենց տները և «ամուր պահում են» իրենց զինծառայողների թիկունքը։
Իրականում, ինչպես ադրբեջանցի ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրողներն ու սոցիալական ցանցերի օգտատերերն են հայտնում, դատարկված սահմանամերձ գյուղերի բնակիչները խուճապահար փախել են Բաքու կամ տասնյակ կիլոմետրներ հեռու տեղակայված բնակավայրեր։
Ինչո՞ւ Ադրբեջանի իշխանությունները հենց հիմա հիշեցին Թալիշ գյուղի մոտակայքում տեղակայված ադրբեջանական Թափկարակոյունլու գյուղի շուրջօրյա էլեկտրոմատակարարման մասին և ինչո՞ւ հենց հիմա վերանորոգվեցին Աղդամի և Թարթառի շրջանների 10 ենթակայանները, 728 տրանսֆորմատորային կետերն ու 42.000 մետր հոսանքի գծերը։
Եթե հիշում եք, 2016-ի ապրիլին գրեթե ամբողջովին մարդաթափվել էին հենց Աղդամի և Թարթառի շրջանները։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել