Tert.am-ը գրում է.
 ԱԺ պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանի խոսքով՝ եթե ադրբեջանցի իրենց գործընկերները ցանկանում են հանդիպել, որ քննարկեն, թե ինչպես կարող են ազդել երկու երկրների նոր սերնդի վրա, որ նրանց միջև թշնամություն չլինի, իրենք կգնան նրանց հետ քննարկման Ֆրանսիայի Սենատ, բայց եթե ադրբեջանցիները ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր են ցանկանում քննարկել, իրենք չենք գնա:
 «Մենք սրանից 4 տարի առաջ, երբ Ֆրանսիայում էինք, քննարկեցինք, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը ալտերնատիվ չկա»,- պատմեց նա՝ հավելելով, որ նրանք նաև Ֆրանսիայի Սենատում նշեցին, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները կարող են իրար հետ հաշտ լինել, եթե նրանց հետ աշխատանք տարվի, եթե ադրբեջանական դպրոցներում հայի նկատմամբ թշնամանք չսերմանվի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել