Tert.am-ը գրում է.
 Ադրբեջանում ձերբակալված հայազգի Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործի քննությունն ավարտվել է․ այս մասին Tert.am-ին պատմեց նրա քույրը՝ Մարիաննա Միրզոյանը՝ նշելով, որ այդ մասին նա սկզբից տեղեկացել է եղբոր փաստաբանից:
 «Հաջորդ օրը ինձ զանգել է Մարատը և հայտնել, որ շուտով կկայանա նրա դատավարությունը: Մարատն իր դեմ առաջադրված մեղադրանքները չի ընդունում, թմրանյութերի հետ նա ոչ մի կապ չունի: Նա անձամբ ասել է, որ ինքը 100 տոկոսով մեղավոր չէ, և հենց այդ դիրքերից է պայքարելու»,-ասաց նա։
 Մարիաննա Միրզոյանը նշեց, որ իրենց համար սկզբից էլ պարզ էր, որ գործը նենգափոխվել է․ ոչ մի ապացույց չկար:
«Մարատը Բաքու էր գնացել ավստրիական DO&CO ընկերության հրավերով՝ բարի մտադրություններով, Ֆորմուլա 1-ն անցկացնելու նպատակով, նա ոչ մի վատ մտադրություն չի ունեցել: Իսկ Ադրբեջանը շնորհակալության փոխարեն՝ թմրանյութեր, ձեռնաշղթաներ և բանտ»,- նշեց Մարիաննա Միրզոյանը՝ հավելելով, որ հիմա իրենք պարզապես սպասում են դատարանի վճռին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել