Yerkir.am-ը գրում է. Ֆրանսիայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը Europe 1-ին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները սխալմունք էին. հայտնում է Газета.ру-ն:
«Մենք սխալ ենք թույլ տվել: Ռուսաստանը շեղվում է կուրսից, դա անվիճելի է, քանի որ մենք ի սկզբանե վատ վերաբերմունք ենք ունեցել Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է նա:
Ֆիյոնը նշել է, որ պատժամիջոցների սահմանումը խստացրել է Ռուսաստանի դիրքորոշումը: Նրա խոսքով` ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հարկավոր է չեղարկել ՌԴ-ի դիրքորոշման փոփոխության դիմաց:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/125641.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել