Life.panorama.am-ը գրում է. Ինչպես հայտնի է՝ օրերս Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ «Սերը տարիք չի հարցնում» ֆրանսիական իրավիճակային կատակերգության պրեմիերան: 2 գործողությամբ այս ներկայացման դերասանական կազմում են Մարիամ Ադամյանը, Գոհար Իգիթյանը, Արտաշես Մխիթարյանը, Նարինե Պետրոսյանը եւ Հրաչյա Հարությունյանը, ով եւ բեմադրել է ներկայացումը:
Life.panorama.am-ը «Սերը տարիք չի հարցնում» կատագերկության, դերասանական կազմի եւ հանդիսատեսի արձագանքի մասին խոսել է դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ:
««Սերը տարիք չի հարցնում» ներկայացման անվանումն արդեն պատմում է, թե ինչի շուրջ է պատմությունը ծավալվում: Կարծում եմ՝ ցրտաշունչ ձմռանից հետո սա շատ տեղին ներկայացում է, քանի որ մարդն իր տեսակով երեկարշունչ ձմռանից հետո նոր ապրումների, հույզերի ու կրքերի կարիք է ունենում: Ներկայացումը հենց այս մասին է, որ յուրաքանչյուր մարդ, անկախ իր տարիքից, ցանկություն ունի նոր էմոցիաներ ապրել, քանի որ դա մարդուն ուժ ու կյանք է տալիս: Ըստ իս՝ ներկայացումը դիտելիս ոչ թե պետք է կենտրոնանալ տարիքային տարբերության, այլ սիրո առկայության փաստի վրա, որովհետեւ մարդը միշտ սիրո կարիք ունի, ու բնավ կարեւոր չէ՝ սիրահարվել ես քեզնից շատ մեծի, թե փոքրի: Գլխավորը կյանքում սիրո առկայությունն է, այդ ժամանակ մնացյալ ամեն բան երկրորդական է դառնում»,- պատմեց Նարինեն: Նա մարմնավորում է Ջուլիային, ով գլխավոր դերակատարի՝ Էդուարդ Կոլումբիի դուստրն է ու սիրահարված է իրենից տարիքով մեծ բանաստեղծի:
Ըստ Ֆրանսիացի դրամատուրգ ժան Կլոդ Իսլերի պիեսի սյուժեի՝ 20-ամյա ուսանողուհի Սառան սիրահարված է իր դասախոսին՝ Էդուարդ Կոլումբին։ Միաժամանակ, 52-ամյա պրոֆեսորին հանգիստ չի տալիս նախկին կինն ու պարբերաբար ներխուժում է նրա կյանք։ Կինն էլ իր հերթին փորձում է նոր կյանք սկսել իրենից երիտասարդ տղայի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել