Շատ եմ լսել, երբ որոշ քաղքենիներ ասում են, թե արցախցիները տարիներ շարունակ ապրել են ադրբեջանցիների կողքին, ուստի նրանք լավ հայեր չեն, տարբերվում են իսկական հայից և այլն, և այլն: Հիմա այդպես պնդողներին պետք է հարցնել, թե այդ ո՞ր մի հայն է յոթ պորտ սերնդով բնիկ Հայաստանից: Ասենք սասունցիները համարյա կես հազարամյակ ապրել են քրդերի կողքին, ուրեմն ի՞նչ... դարձա՞ն քուրդ, կամ պոլսահայը դարձավ թո՞ւրք, սալմաստեցին կամ խոյեցին դարձա՞վ պարսիկ, բաքվեցի կամ կիրովաբադցի հայերն է՞լ են ադրբեջանցի: Ներկայիս Հայաստանի տարածքում ապրողների չնչին տոկոսն է բնիկ այս տարածքից: Գերակշիռ մասը ապրել է Արևմտյան Հայաստանում, որտեղ նրանց հարևանը նաև թուրք, քուրդ կամ պարսիկ է եղել: Այնպես որ, նման խոսակցությունների դեպքում պետք է այս կերպ դրանց «ռեխները» փակել:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/arpiakan/posts/358775087564978
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



