Tert.am-ը գրում է.
Գարունը փոփոխությունների ու թարմության եղանակն է։ Բոլոր աղջիկներն էլ ձմեռային ցուրտ եղանակից ու տաք հագուստից հետո ցանկանում են բացել զգեստապահարանն ու թարմություն հաղորդել դրան։
 
Tochka-ն գրում է, որ մինչ դա անելը պետք է իմանալ, թե այս գարնանն ինչպիսի հագուստ է նորաձև լինելու։ Այս հագուստն անպայման պետք է լինի բոլոր ոճային աղջիկների զգեստապահարաններում, քանի որ դրանք ներկայացնում են 2017-ի գարնան հիմնական ու գլխավոր թրենդները։
 
Երկար վերարկուն համարվում է 2017-ի գլխավոր թրենդներից մեկը։ Այս դեպքում վերարկուի ձևն այդքան կարևոր չէ, ինչքան երկարությունը։ Նախապատվությունը տվեք սև վերարկուներին։
 
 
Վերարկուի փոխարեն կարող եք օգտագործել «Պոնչո» կոչվող ժակետները։ Դրանք պետք է երկրաչափական նախշեր ունենան։ «Պոնչոն» կարող եք համադրել այն ամենի հետ, ինչ ունեք՝ ջինսեր, տաբատներ, շապիկներ, վերնաշապիկներ, զգեստներ և այլն։ Պարզապես համոզվեք, որ գույները համապատասխանում են միմյանց։
 
 
Այս գարնան գլխավոր թրենդներից են գրվածքներով շապիկները։ Դրանք կարող են պարունակել ցանկացած հաղորդագրություն։ Ինչպես նաև, այս շապիկները կարելի է համադրել զգեստապահարանի ամբողջ հագուստի հետ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել