Ի՞նչ է անհրաժեշտ ցանկություններն ու երազանքներն իրականություն դարձնելու համար. ճիշտ մտածողություն: Ոչինչ չեք կարողանա փոխել, մինչև չփոխեք ձեր մտածելակերպը:
Cluber.com-ը հավաքել է ամենատարածված 20 բացասական մտքերը, որնց շատերը արդեն վաղուց ընտելացել են, որոնցից իրականում անհրաժեշտ է խուսափել:
- Իմ երազանքներն ու նպատակները կսպասեն: Դրանք չեն կարող սպասել, քանի որ սպասելը կորցնում է իրականանալու տիեզերական ուժը, քանի որ դրանց հանդեպ ձգտումն է փոքրանում:
- Ես ժամանակ չունեմ: Իրականում այս արտահատությունն ավելի կիրթ կամ հնարավոր է՝ միամիտ միջոց է, որն ասվում է «դա այդքան էլ կարևոր չէ ինձ համար» արտահայտության փոխարեն:
- Ես բավարար չափով տաղանդավոր չեմ: Դա ասելու փոխարեն ավելի ճիշտ կլինի կենտրոնանալ և զբաղվել ինքնակրթությամբ:
- Այդ խնդիրը չափազանց բարդ է:
- Ես դեռ պատրաստ չեմ: Ոչ ոք իրեն պատրաստ և հարմարավետ չի զգում որևէ նոր բան սկսելուց առաջ: Միշտ պետք է պատրաստ լինել խելամիտ ռիսկերի գնալուն:
- Ես չեմ կարող ամեն ինչ մի փոքր լավ անել: Կյանքը պատերազմ է, և եթե մարտի արդյունքում չեք ստանում այն, ինչ ցանկանում էիք, նշանակում է՝ դուք իրականում այլ բանի կարիք ունեիք:
- Ես անհաջողակ եմ: Իրական անհաջողությունը որևէ բան անելու անընդունակությունն է, պարզապես անհրաժեշտ է համբերել, որպեսզի փոքր քայլերը տանեն դեպի մեծ հաղթանակներ:
- Ես ցանկանում եմ, որ ամեն ինչ ավելի դյուրին լինի: Պայքարն ու դժվարությունները որևէ բան փոխելու բնականոն միջոցներն են, այդ իսկ պատճառով առաջացած վախը դեռևս անհաջողության խորհրդանիշը չէ:
- Մյուսների մոտ շատ ավելի լավ է ստացում, քան ինձ մոտ: Եթե իրականում հաջողության հասնելու ցանկություն կա, պետք է դադարել համեմատվել:
- Ես ուրախանալու պատճառներ չունեմ: Պետք է մի կողմ դնել նմանատիպ բացասական մտքերը և շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ ունեք, որպեսզի ստանաք այն, ինչ դեռևս չունեք;
- Իմ թերությունները շատ են: Ընդամենը պետք է հիշել՝ երբ մարդն ինքն իր հետ ներդաշնակ է զգում, անգամ նրա թերություններն առավելություն են թվում:
- Ես չունեմ այն օգնությունը, որի կարիքը զգում եմ: Շրջապատում շատ ավելի մեծ թիվ են կազմում քննադատությունները, այդ իսկ պատճառով դրա փոխարեն ոգեշնչեք և ոգեշնչվեք:
- Ես մեկ այլ մարդու համար լրացուցիչ ժամանակ չունեմ: Միայնակ անհնարին է մեծ հաջողությունների հասնել, և շատ կարևոր է՝ գնահատել շրջապատող մարդկանց, ինչպես նաև՝ սովորել օգտագործել «շնորհակալություն», «ես քեզ սիրում եմ», «ես ներողություն եմ խնդրում», «ես հպարտանում եմ քեզանով» արտահայտությունները:
- Իմ մտերիմ հարաբերությունները կարող են սպասել: Դրանք հնարավոր չէ արագ նվաճել կամ վաստակել, դրանք պետք է կառուցել ամենօրյա ջանքերի շնորհիվ:
- Ես իմ խոստումը խախտում եմ միայն մեկ անգամ: Մեկ անգամը կարող է կրկնվել ու կրկնվել:
- Մեկ աննշան սուտը չի վնասի: Սուտը լուրջ հիվանդություն է, որը զարգանում է դանդաղ տեմպերով:
- Նրանք հոգ են տանում իմ մասին, սակայն չափազանց զբաղված են իրենց տված խոստումներն իրականացնելու համար: Արժե մեկընդմիշտ հիշել, որ եթե դուք թանկ եք դիմացինի համար, նա ժամանակ և տարբերակ կգտնի խոստումներն իրականացնելու համար:
- Ես երբեք չեմ արտասվում: Կարիք չկա ամաչել սեփական արցունքներից, քանի որ առանց զգացողությունների մարդիկ ռոբոտի են վերածվում:
- Ես չեմ ցանկանում ներողամիտ լինել: Առաջ գնալու համար պետք է սովորել բաց թողնել անցյալը և ներել բոլոր ցավեցրած մարդկանց, այլապես նրանք մշտապես կհետևեն ձեզ:
- Իմ սիրտը շատ անգամներ է կոտրվել, որպեսի կրկին ռիսկի գնամ: Դժվար է կոտրվելուց հետո կրկին ոտքի կանգնել, սակայն հաղթահարելով այն՝ պետք է մոռանալ և առաջ շարժվել ազատ հոգով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել