Երբեմն մենք հավատում ենք, որ գիտենք կյանքի մասին գրեթե ամեն բան և հասել ենք այն վիճակին, որ դժվար թե զարմանանք։ Այդպիսի մտածելակերպը բավականին տարածված է, սակայն ամբողջովին սխալ է։
BlogNews-ը առաջարկում է ծանոթանալ մի շարք փաստերի, որոնք ոչ միայն կզարմացնեն, այլև կապշեցնեն Ձեզ։

- Մեղրը երբեք չի փչանում. այն կարելի է ուտել նույնիսկ 100 տարի անց։
- Տուրիտոպսիսի Նուտրիկոլա մեդուզան գիտությանը հայտնի միակ արարածն է, որն անմահ է։
- Կապույտ կետի սիրտն այնքան մեծ է, որ մարդը կարող է լողալ դրա զարկերակներով։

- Սակայն դրա կոկորդը բաժակի բացվածքի լայնությունն ունի։
- Մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր մարդուն կարելի է համադրել 1.6 միլիոն մրջյուն։ Այդ բոլոր մրջյունների զանգվածքը հավասար է բոլոր մարդկանց համընդհանուր զանգվածին։
- Ութոտնուկը երեք սիրտ ունի։
- Ֆենգ շույը ստեղծման սկզբում գերեզմանների ճիշտ վայր ընտրելու արվեստ էր։
- Սատուրն և Յուպիտեր մոլորակների վրա անձրևի ընթացքում երկնքից ադամանդներ են թափվում։
- Ահա թե ինչ տեսք կունենար երկինքը, եթե Լուսնի փոխարեն Յուպիտեր մոլորակը լիներ։

- Մարդու մարմնի վրա 10 անգամ ավելի շատ բակտերիաներ կան, քան բջիջներ։
- Այն հավանականությունը, որ Ձեր խմած մեկ բաժակ ջուրն անցյալում խմել է նաև որևէ դինոզավր, մոտ է 100%-ին։
- Ֆրանկենշտեյնը ոչ թե հրեշի անունն է, այլ դրա ստեղծողի։
- Լոքո տեսակի ձուկն ունի 27000 համային ընկալիք. մարդիկ դրանից 4 անգամ քիչ ունեն։
- Ահա թե ինչ տեսք ունի ավազը մանրադիտակի տակ։

- Նախապաշարումային կլոր ամանը, որը տուն է դառնում ոսկե ձկնիկների համար, իրականում վատագույն վայրն է՝ դրանց պահելու համար։
- Օքսֆորդի համալսարանն ավելի հին է, քան Ացտեկների կայսրությունը։
- Կիպրոսում Ձմեռ պապիկին Բասիլ են անվանում։
- Դեռևս ոչ ոք չի կարողացել վարժեցնել աֆրիկյան փղի։
- Ձախ կողմի նկարում պատկերված է լուցկու վառվելը Երկիր մոլորակի վրա, իսկ աջ կողմում՝ «ՄԻՌ» տիեզերակայանում։

- Քնի պակասը ստիպում է մարդկանց թշնամիներ տեսնել իրենց շրջապատում։
- Այն կնճիռները, որոնք առաջանում են Ձեր մատների վրա լոգանք ընդունելուց հետո, հատուկ նշանակություն ունեն։ Դա պատահում է այն պատճառով, որ մարմինը հասկանում է, որ բարձր խոնավության դեպքում մակերևույթները կարող են սահուն դառնալ։ Այդ իսկ պատճառով էլ մաշկը փոխվում է՝ բռնվելն ավելի ամուր դարձնելու համար
- Քթի և շուրթերի արանքում եղած ակոսը կոչվում է ֆիլիթրում։ Այդ փոքրիկ փոսը մոր արգանդում զարգացման ցուցիչն է։ Դեմքի երկու կեսերը զարգանում են առանձին և միանում այդ կետում։
- Կլոր հետույքը էվոլյուցիայի արդյունք է։ Մեր նախնիները ստիպված են եղել որս անել՝ սնվելու համար և արագ վազել՝ որոշ կենդանիներից փրկվելու համար։ Հետույքի այդպիսի ձևը այդ խնդիրները լուծելու լավագույն տարբերակն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



