«Եթե Թուրքիան այսպես շարունակի, ստիպված կլինենք պատասխան տալ». Հոլանդիայի վարչապետը ներողություն խնդրելու կոչ է արելYerkir.am-ը գրում է.

Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռութը Թուրքիային ներողություն խնդրելու կոչ է արել:

Ըստ Demokrathaber-ի՝ նա անընդունելի է համարել Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունները: «Եթե Թուրքիան այսպես շարունակի, ստիպված կլինենք պատասխան տալ»,- հայտարարել է Հոլանդիայի վարչապետը՝ կոչ անելով ներողություն խնդրել «նացիստ» որակման համար:

Հիշեցնենք, որ Հոլանդիայում նույնպես չեղարկվել է թուրքական իշխանությունների նախընտրական հանրահավաքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել