Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել G20-ի գագաթնաժողովին. ՊեսկովYerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է կայանալ «մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում, որն անցկացվելու է ամռանը Գերմանիայում:  Այս մասին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է ТАСС-ը:

«Եթե մենք պայմանավորվածություն ձեռք չբերենք ավելի վաղ գագաթաժողովի մասին, ապա կարող ենք ակնկալել, որ նրանք կհանդիպեն Համբուրգում հուլիսի սկզբին կայանալիք G20-ի գագաթնաժողովի ժամանակ, քանի որ դա կլինի առաջին միջոցառումը, որին նրանք երկուսով կմասնակցեն», - ասել է Պեսկովը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել