Panorama.am-ը գրում է.

Բաթումում մարտի 11-ին բախում է տեղի ունեցել ցուցարարների և Բաթումիի հատուկ ուժերի միջև: jam-news.net-ը գրում է, որ ոստիկանների և տեղի բնակիչների միջև բախումների պատճառը եղել է սխալ կայանելու համար նախատեսված տուգանքը: Ակցիան սկսվել էր այն բանից հետո, երբ ոստիկանները  բերման էին ենթարկել տեղի վեց բնակչի, քանի որ նրանք դիմադրել էին իրավապահ մարմիններին: Դրանից անմիջապես հետո հարյուրավոր մարդիկ հավաքվել էին, մեծ մասը՝ վարորդները՝ բողոքելով «անարդար» տուգանքներից և ճանապարհային ոստիկանության կամայականություններից:

Ցուցարարները շարժվել են ոստիկանության շենք՝ պահանջելով ազատ արձակել բերան ենթարկվածներից, ինչպես նաև ՆԳՆ տեղական վարչության ղեկավարության հրաժարականը:

Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին հայտարարել է, որ բոլոր բերման ենթարկվածներն ազատ կարձակվեն, միաժամանակ հավելել է, որ դա չի նշանակում, որ նրանք կազատվեն պատասխանատվությունից: Նա նշել է, որ գնում է Բաթումի՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար:

«Այն, ինչ տեղի է ունեցել Բաթումիում, անընդունելի է, նման սադրանները չեն խանգարի օրենքի կիրառմանն ու իրավապահ մարմինների աշխատանքին: Նրանք, ովքեր իրենց օրենքից բարձր են դասում, կպատժվեն»,- հայտարարել է նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել