Նարեկ Սիրունյանը՝ Յաշար Դողուի հուշամրցաշարի արծաթե մեդալակիրAysor.am-ը գրում է.

Ստամբուլում ավարտվեց Օլիմպիական խաղերի չեմպիոն Յաշար Դողուի անվան 45-րդ հուշամրցաշարը։ Մրցումային վերջին օրը գորգ դուրս եկան 65 կգ, 86 կգ և 97 կգ քաշային ըմբիշները։

65 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Նարեկ Սիրունյանը, ով պայքարը սկսեց 1/8 եզրափակչից՝ 14։4 հաշվով առավելության հասնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Աբոյգապարի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում Նարեկի մրցակիցը թուրք Մուհամեդ Կահրամանն էր, ում հայ ըմբիշը հաղթեց տուշեով։ Կիսաեզրափակչում Սիրունյանը հանդիպեց մեկ այլ թուրք մարզիկի՝ Կուշսալայանին ու հաղթեց բացահայտ առավելությամբ՝ 15։5 հաշվով։ Եզրափակչում Նարեկ Սիրունյանի մրցակիցը Թուրքիայի ներկայացուցիչ Մուսթաֆա Կայան էր, ում հայ ըմբիշը զիջեց 0։10 հաշվով և բավարարվեց արծաթե մեդալով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել