Կանայք հնարամտություն են դրսևորել դեռևս Կլեոպատրայի ժամանակներից՝ ներկել են հոնքերը, թարթիչները, այլ հնարքներ են օգտագործել ավելի գեղեցիկ, հանելուկային տեսք ունենալու համար:
Հագուստն էլ սկսել է քողարկել թերությունները, ընդգծել առավելություները: Ինչպես գիտենք, կանայք ոչ այնքան վաղուց կուրծքը մեծացրել են և իրանը փոքրացրել կորսետի միջոցով:
Հիմա գեղեցկության արդյունաբերությունը մեծացնում է տեմպը:
Ճիշտ է, միջոցները հիմա քիչ ավելի պարզ և հասանելի են, և որ ամենագլխավորն է, ամեն ինչ լրիվ բնական տեսք ունի:
Դու նույնիսկ չես պատկերացնում՝ աղջիկներն ինչպես են քեզ մոլորեցնում, ճշմարտությունը բացահայտվում է, երբ նահանջելու համար այլևս ուշ է:
Ոչ մեծ կրծքով աղջիկը կարող է միանգամից երկու կրծկալ հագնել:
Դա արդեն դասական հնարք է:
Վաճառքում կան շատ ներդիրներ, այստեղ կարևորը չափը չանցնելն է, քանի որ կարելի է անհարմար վիճակում հայտնվել ամենապատասխանատու պահին:
Աղջիկներ, խաբեությունը պետք է թույլատրելի սահմաններում լինի:
Պետք չէ թերագնահատել կոսմետիկայի ուժը, որը ծավալ է հաղորդում նրան, ինչը չկա:
Հիմա տարածված է կանացի փարթամ հետույքը, փոքր բարեմասնություն ունեցող կանայք կարող են այս միջոցից օգտվել:
Իսկ այս նորաձևությունը գալիս է Ծագող արևի երկրից` Ճապոնիայից: