Image result for беспорядки в батумиԸնդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որի հիմնադիրն է հանդիսանում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, մասնակից է եղել Բաթում քաղաքում տեղի ունեցած անկարգություններին՝ կարծում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից պատգամավոր Իրակլի Տալակվաձեն վրացական «Առաջին ալիքի» հետ զրույցում։

Խոսելով անկարգությունների ընթացքում հասցված վնասի մասին՝ նա նշել է, որ պետությունն անում է ամեն բան՝ դրա փոխհատուցման համար։

Սաակաշվիլիի կուսակցության հասցեին համանման մեղադրանքներ է հնչեցրել նաև Աջարիայի կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն։

ՆԳՆ տվյալներով՝ ցուցարարներն այրել են 10 մեքենա, ձերբակալվել է անկարգությունների 40 մասնակից։ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, հղում անելով ականատեսներին, հայտնում է 100-ից ավելի ցուցարարի ձերբակալության մասին։

Ներկա պահին իրավիճակը Բաթումում հանգիստ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել