Բաղադրությունը
- 2 հատ եփած հավի բուդ
- 2 հատ քաղցր գունավոր պղպեղներ
- 10-12 հատ սև և կանաչ ձիթապտուղ
- 1 բանկա պահածոյացված մանր վարունգ
- 150 գր պանիր
- հազարի տերևներ
- սխտոր և սամիթ
Ինչպե՞ս պատրաստել
Խոշոր կտորներով կտրատել միսը, պղպեղը և հազարի տերևները:
Քերել պանիրը, խառնել մանրացված սխտորի և սամիթի հետ: Ստացված խառնուրդից պատրաստել գնդիկներ:
Աղցանին ավելացնել վարունգը և ձիթապտուղը: Ավելացնել ձիթապտղի յուղ, մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և խառնել: Վերջում զարդարել պանրի գնդիկներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել