Ֆեյսբուքում կա մի բացթողում  ֆունկցիա, որի մասին քչերն են տեղյակ: Գրանցվելիս կամ պրոֆիլը վավերացնելիս Ֆեյսբուքը երբեմն պահանջում է գրել հեռախոսահամար, որը հետագայում կցվում է այդ պրոֆիլին: Օգտատերերը կարող են Ֆեյսբուքն այնպես կարգավորել, որպեսզի իրենց պրոֆիլում չցուցադրվի հեռախոսահամարը և այն չկարողանան տեսնել ընկերներն ու այլ մարդիկ, սակայն այդ հեռախոսահամարով, այնուամենայնիվ, հնարավոր է լինում գտնել օգտատիրոջը Ֆեյսբուքում:
 
Օրինակ՝ կարող եք որոնել Ձեր հեռախոսի կոնտակտներից մեկի հեռախոսահամարը, և եթե այդ մարդը Ֆեյսբուքում նշել է իր հեռախոսահամարը, ապա միանգամից կտեսնեք նրա պրոֆիլը:
 
Պարզվում է՝ Ֆեյսբուքում կա Ձեր հեռախոսահամարով պրոֆիլը գտնելու ֆունկցիան կարգավորող պարամետր, սակայն այն հնարավոր չէ անջատել: Կարող եք պարզապես կարգավորել, որպեսզի միայն ընկերները կարողանան օգտվել այդ ֆունկցիայից: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել