Տեղեկացնենք, որ դպրոցը բացվել է Հայաստանի Հանրապետությունում գտնվող սիրիահայերի ցանկությամբ, Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության հովանավորությամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ: Դպրոցում սովորում է ավելի քան 300 աշակերտ՝ 1-ից 9-րդ դասարաններում: Դպրոցում ուսուցանումը կատարվում է սիրիական ծրագրով՝ ՀՀ ԿԳ նախարարության իմացությամբ և թույլտվությամբ, Սփյուռքի նախարարության և Երևանի քաղաքապետարանի անմիջական վերահսկողությամբ:
Վերոհիշյալ տեսանյութում նշվում է, որ վարժարանում աշակերտները դասը սկսում են սիրիական քայլերգով, մինչդեռ, իրականում, սկսում են տերունական աղոթքով ՝ ինչպես մինչ այդ ընդունված էր անել Սիրիայի հայկական դպրոցներում:
Ինչ վերաբերում է վարժարանում հայոց պատմություն չդասավանդելուն, տեղեկացնենք ևս մեկ անգամ. Երևանի Կիլիկյան վարժարանում ներդրված է Սիրիայում հայկական դպրոցների համար ստեղծված ծրագիրը, որում ներառված չէ առանձին դասաժամով հայոց պատմության դասավանդում, մինչդեռ Սիրիայի, հատկապես Հալեպի հայկական դպրոցներում տասնամյակներ շարունակ կրոնի և հայոց լեզվի դասաժամերին հայոց պատմություն մատուցվել է աշակերտներին, այնպես որ սիրիահայ երեխաները շատ ավելի լավ գիտեն թե՛ Վարդան Մամիկոնյանի, թե՛ այլ հերոսների արձանները, քան գուցե շատ հայաստանաբնակ հայեր: Ինչ վերաբերում է տեսանյութում հնչեցված մեղադրանքներին, թե այս դպրոցի աշակերտները միայն սիրիական տոներն են նշում, հակադարձենք. անգամ Սիրիայի դպրոցներում նշվել են հայկական տոներն ու անգամ այդ ընթացքում արձակուրդներ են եղել:
Նման նյութեր, տեսանյութեր, հոդվածներ պատրաստող լրագրողներին կոչ ենք անում Հայաստանի Հանրապետությունում ու ոչ միայն այնտեղ բնակվող սիրիահայերի մասին տեղեկատվություն հաղորդելիս կամ որևէ նյութ պատրաստելիս լինել առավել զգուշավոր և կոռեկտ ու ընթերցողների թիվ ավելացնելու, ինչ-որ արհեստական աղմուկ բարձրացնելու նպատակով չփորձել սևացնել Կիլիկյան բարեսիրական միության և դպրոցի տնօրինության բարի համբավը՝ աղմկոտ տեղեկատվություն «հորինելու» տարբերակն ընտրելով:
Երևանի Կիլիկեան բարեսիրական-կրթական հասարակական կազմակերպություն

Նյութի աղբյուրը
Նյութի աղբյուր՝ http://haynews.am/hy/1363437624#.UUR-UKlS_Y8.facebook
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել