Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետականցուցակում ընդգրկված Երևանի նախկին Սառցակոմբինատը (Արշակունյաց 9), որի ճարտարապետն է Գ. Աղաբաբյանը, քանդման եզրին է: Այդ մասին ահազանգ է հնչեցնում բլոգեր «Shur Dabavog»-ը, որը մասնագիտությամբ ճարտարապետ է (Արսեն Կարապետյան): 

«Ես չեմ հասկանում, ու՞մ ա վատություն արել Աղաբաբյանը, փոխանակ պաշտենք, շնորհակալ լինենք, բարբարոսի պես սաղ վարի տվինք: Երեւի եթե իմանար, որ ՄԵԶ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՊԵՏՔ ՉԻ ոչ մի բան, կգնար Մոսկվա կամ Փարիզ, կաշխատեր, կմեծարվեր ու կհարգվեր: Մեր՝ խոզերիս համար մարգարիտներ շաղ չէր տա, ոչ ինքը, ոչ մյուսները: Երեւանը ոնց որ էն Մաուգլիի միջի քաղաքը լինի, որ ընկել ա բանդեռլոգների ձեռքը:

Այս շենքը օրենքով ընդգրկված է պետության կողմից պաշտպանված հուշարձանների ցանկում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 2004 թվականի N 1616-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 158. ՍԱՌՑԱԿՈՄԲԻՆԱՏ 1950 թ. Արշակունյաց պող. 9 Տ Ճարտ.` Գ. Աղաբաբյան

Այս շենքի աննմանությունը եւ հմայքը հենց իրա խուլ պատերն էին, դա շատ դժվար թեմա է, որը Աղաբաբյանը լուծել էր փայլուն կերպով: Ընդ որում, եթե ինչ-որ մեկին դա ոչ կարեւոր է թվում կամ դուր չի գալիս, դա իրա խնդիրն ա, հետաքրքիր չի՝ գնա գործովդ զբաղվի:

Հիմա հարց ձրիակերներին. դուք ինչի՞ համար եք ստեղծված, կամ էշի ականջը քնած եք, կամ ջանք չեք խնայում բարբարոսներին արդարացնելու:

Դուք սա կարդացե՞լ եք, սա ՕՐԵՆՔ է, հիմա էս հոդվածների պահանջները կատարվե՞լ են, եթե նախագիծ այնուամենայնիվ կա, ո՞ր հիմարն ա հաստատել, ինչու՞ հասարակությունը տեղյակ չի, արա, էդ ձերը չի, դուք ուղղակի պահակ եք, դա մերն ա», -իր բլոգում գրում է ճարտարապետ Արսեն Կարապետյանը:

Լուսանկարները` dabavog.livejornal.com

 

Նյութի աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել