40 հազար տարի առաջ հայկական գենն առանձնացել է մարդկության մնացած գեներից, սա պարաաննորմալ երևույթ չէ, քանի որ հենց 40 հազար տարի առաջ Հայկական լեռնաշխարհից դուրս սկսվում են հայտնվել մարդկության հետքեր:
Մովսես Խորենացին, իր «Հայոց Պատմության» մեջ խոսելով մարդկության ծագումնաբանության մասին, խոսում է Աստծո որդիների` հսկաների մասին և նրանց խառնուրդ տիտանների մասին:
Պաղեստինի շրջանում հայտանաբերված Այծերի քարանձավում հայտնաբերվել են նախամարդու ոսկորներ, որոնց գենետիկ հետազոտություններն ապացուցում են, որ նրանց արյունը կազմված են նեանդերթալյան և կռոմանյոնի ԴՆԹ-ներից:
Հայերի ծագումը՝ որպես առանձին մարդաբանական տիպ, համապատասխանում է կռոմանյոն - Homo Sapiens ձևավորման հետ:
Հայերն այն նյութն են, որի գենոֆոնդի հիմքի վրա կարելի է վերականգնել մեր տարածաշրջանի գենետիկական պատմությունը: Շատ քիչ ժողովուրդներ կան մեր տարածաշրջանում, որոնք մաքուր են պահպանել իրենց գենը: Հայերը մոնոէթնիկ են, և այդ մոնոէթնիկությունը ոչ թե 200 տարվա է, ինչպես պնդում են մեր հարևանները, այլ առնվազն 4000 տարվա:
«Հայի գենի» իրական արժեքը չափվում է ներկայումս նրա օգտակար գործողության գործակցով: Այդ գործակիցը շատ ցածր է այսօր: Փոխարենը մեզանում բարձր է հայրենասիրական պոպուլիզմի գործակիցը:
Պետք է կարևորենք հետևյալը՝ մենք պարտավոր ենք ոչ թե ազգային սնափառությամբ տարված գովաբանել մեր գենը, այլ ստեղծենք այնպիսի պայմաններ, որ ներկայումս այն զարգանա և տա շատ իրական, շոշափելի արդյունք: