Իր աշխատակցի մահվանից հետո Google ընկերությունը շարունակում է վճարել աշխատակցի աշխատավարձի 50%-ը 10 տարվա ընթացքում: Գումարը ամեն ամիս ստանում է աշխատակցի կինը կամ ամուսինը: Սա արվում է այն պարզ պատճառով, որ Google-ը շատ է գնահատում իր աշխատակիցներին և ստեղծել է բոլոր պայմանները, որ նրանք իրենց երջանիկ զգան ոչ միայն աշխատանքի ընթացքում այլև մահվանից հետո: Պատկերացրեք՝ Google-ին իր աշխատակիցներին տրամադրում է անվճար սնունդ, մարզումներ մարզասրահում, բուժօգնություն անմիջապես գրասենյակում և նույնիսկ անվճար ավտոմեքենաներ անձնական կարիքները հոգալու համար: Բայց շատ քչերը գիտեն, որ Google-ը նաև հետմահու է աշխատավարձ վճարում: Այս մասին պատմել է Google-ի անձնակազմի հարցերով տնօրեն Լասլո Բլոկը: Նա ասում է, որ հետմահու աշխատավարձերի վճարման համակարգը ներդրվեց անցյալ տարի՝ կապված աշխատակիցների միջին տարիքի բարձրացման հետ: Google-ի ամենածեր աշխատակիցը 83 տարեկան է: Հետմահու աշխատավարձեր վճարումը գործում է Google-ի բոլոր 34000 աշխատակիցների համար անկախ նրանից թե տվյալ անձը որքան ժամանակ է աշխատում ընկերությունում: Այսպիսով կարելի է Google-ում աշխատանքի տեղավորվել, աշխատել մեկ օր և մահանալ և Ձեր կինը կստանա Ձեր աշխատավարձի կեսը ուղիղ 10 տարի: Բացի դա Google-ը ամսեկան վճարում է 1000 $ մահացածի անչափահաս երեխաներին մինչև, որ նրանք 19 տարեկան դառնան: Այսպիսով Google-ում շահավետ է, ոչ միայն աշխատելը, այլև մահանալը: Շատ հավանական է, որ այստեղ մահանալն ավելի ձեռնտու է, քան թոշակի գնալը: