Tert.am-ը գրում է.
 Եվրասիական ինտեգրացիան զարգանում է, այս մասին Երևանում ընթացող «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի արտագնա  նիստում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրեյ Բիստրիցկին:

 «Իհարկե, բոլորն են ուզում, որ զարգացումն ավելի շատ տեսանելի լինի, ավելի արագ լինի, բայց բոլորն էլ հասկանում են, որ երեխա ունենալու համար 9 ամիս է հարկավոր: Այստեղ էլ նույնն է: Ինտեգրացիան բավական բարդ գործընթաց է, մենք գործ ունենք տեխնիկական տարբեր չափորոշիչների, ֆինանսական տարբեր վիճակի, էկոնոմիկայի հետ: Ուստի ժամանակ է հարկավոր»,- ասաց Բիստրիցկին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել