Tert.am-ը գրում է.
Հայաստանը ակտիվ երկխոսություն է ծավալում Եվրամիության հետ, որը միանգամայն տեղավորվում է Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների շրջանակներում: Այս մասին այսօր «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի արտագնա նիստում, որն անցկացվում է Երևանում, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Հայաստանը հստակ գնահատելով տնտեսական, ֆինանսական բաղադրիչները, եկավ գիտակցված որոշման, որ անդամակցությունը ԵԱՏՄ-ին ավելի նպատակահարմար է, քան ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Մենք եղել ենք ու մնում ենք այն համոզման, որ մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի խոչընդոտում ԵՄ հետ հարաբերությունների խորացմանը: Հայաստանը ԵՄ-ի «GSP+» առևտրային համակարգի մաս է, ինչը թույլ է տալիս հայ գործարարներին հեշտ դուրս գալ եվրոպական շուկա, Ռուսաստանում էլ կան արտադրողներ, ովքեր հասկանում են, որ Հայաստանում ապրանք արտադրելով ավելի հեշտ են հայտնվում եվրոպական շուկայում»,- նշեց ՀՀ պաշտպանության նախարարը:
Նա նաև կարևորեց ՀՀ-Իրան հարաբերությունները՝ նշելով, որ Իրանը մշտապես հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար միջնորդական առաքելություն իրականացնելու առաջարկով, առաջնորդվելով «չվնասելու» սկզբունքով, ինչը հակադրության մեջ է մտնում Թուրքիայի կեցվածքի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



