Դերասանուհի և հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը երեկ մտերիմների և ընկերների շրջապատում նշել է իր ծննդյան օրը: Շնորհավորելու և տարեդարձի տոնակատարության մանրամասները պարզելու համար BlogNews-ը զրուցել է Աննայի հետ։


«Քանի որ ծննդյանս օրը մոտ է մարտի 8-ին, ամուսնուս շնորհավորանքներն ու նվերները սկսվում են մարտի 7-ից ու շարունակվում մինչև մարտի 11-ը՝ ծաղիկներ, շոփինգ, անակնկալներ, բացառիկ հոգատար ու մեղմ վերաբերմունք բոլոր տոնական օրերին»:
Այն հարցին, թե արդյոք երկար է պատրաստվել տոնական երեկոյին, քանի որ ամեն ինչ շատ ճաշակով ու գեղեցիկ է եղել կազմակերպված, Աննան պատասխանեց.
«Ծնունդ նշելու մտադրություն չունեի։ Վլադի հետ պիտի մեքենայով Բաթումի գնայինք երկու օրով, որպեսզի այնտեղ միասին նշենք տարեդարձս, որովհետև ընկերուհիներիս մեծամասնությունը հիմա արտերկրում են, մի մասն էլ փոքր երեխաներ ունեն, և երկար ժամանակով ուշ ժամի տնից չեն բացակայում: Սակայն CosmoCity Armenia-ն որոշեց անակնկալ մատուցել ինձ, և քաղաքի գեղեցիկ վայրերից մեկում էլ նշել եմ իմ տարեդարձը: Այդպես էլ մնացինք Երևանում և թեկուզ փոքր, բայց շատ ջերմ միջավայրում ու իմ մտերիմների ընկերակցությամբ աղջկական հավաքույթ արեցինք ու նշեցինք տարեդարձս»:


Իսկ թե ինչն է ամենաշատն ուրախացրել Աննային տոնական երեկոյի ընթացքում, հաղորդավարուհին պատասխանեց. «Իհարկե, շատ լավ, բրենդային նվերներ ստացա: Բայց անկեղծ որ ասեմ, ամենաշատն ինձ ուրախացրեց բոլոր այն մարդկանց ներկայությունը, ովքեր այդ պահին կողքիս էին: Շատ հուզվեցի, երբ հենց տորթը կտրելու պահին ամուսինս ներս մտավ մեծ դստերս հետ, ով ինձ ծաղիկներ էր բերել: Դա աղջիկներով հավաքույթ էր, և բոլորովին անսպասելի էր Վլադի ներկայությունը»:
Դե ինչ, բազում երջանիկ ու լուսավոր տարեդաձներ մաղթենք Աննային, իսկ տոնական հավաքույթի լուսանկարների շարքն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.
















Նյութը՝ Արմինե Հայրապետյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



